Հայերեն   English   Русский  

Փետրվարի 7-ը համացանցում հայատառ գրելու օրն է


  
դիտումներ: 3114

Փետրվարի 7-ը համացանցում հայատառ գրելու օրն է: Նախաձեռնությունը մեկնարկել է 2012թ-ից ֆեյսբուք սոցիալական ցանցի օգտատեր Զոհրապ Եգանյանի կողմից արված գրառումից, որովառաջարկվում էր փետրվարի 7-ը հռչակել համացանցում հայատառ գրելու օր:

Նախաձեռնության նպատակն է համացանցի բոլոր հարթակներում հայերեն գրելը դարձնել բացառապես մեսրոպատառ: Նախաձեռնությանն այս տարիների ընթացքում միացել են բազմաթիվ անհատներ ու կազմակերպություններ, լուծված են նաև մեսրոպատառ հայերենով գրելու նախկինում առկա տեխնիկական խոչընդոտները:

Նախաձեռնության անդամների ու մեր տեսակետները կիսողների անունից մեկ անգամ ևս կոչ ենք անում անհատներին, պետական և մասնավոր կազմակերպություններին համացանցում գրել հայերեն բացառապես մեսրոպատառ: Հատուկ շնորհակալություն լրատվամիջոցների ներկայաուցիչներին՝ մեր աշխատանքները լուսաբանելու և հայատառ գրելը քարոզելու գործում ցուցաբերած աջակցության համար:

Համացանցում հայատառ գրելու նախաձեռնություն





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: