Ֆլորիդայի դպրոցում հրաձգության մեջ կասկածվողը ճանաչել է մեղքը
դիտումներ: 418
«Իր հայտարարության մեջ Քրուզը նշել է, որ հենց ինքն է եղել այն հրաձիգը, որը մուտք է գործել դպրոցի տարածք և AR-15 հրացանով միջանքներում կրակ բացել աշակերտների վրա», - նշվել է փաստաթղթում:
Տարածված տեղեկության համաձայն՝ Քրուզը նաև խոստովանել է, որ, երբ աշակերտները սկսել են խուճապահար փախչել, իր մոտ միտք է ծագել ազատվել AR-15 հրացանից, փամփուշտներից և պաշտպանիչ բաճկոնից, որպեսզի աննկատ կերպով միանա ամբոխին:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ դատարանը մերժել է Նիկոլաս Քրուզին գրավի դիմաց ազատ արձակել:
Հիշեցնենք, որ փետրվարի 14-ին Փարքլենդի դպրոցում տեղի ունեցած հրաձգության հետևանքով 17 մարդ էր զոհվել: