Հայերեն   English   Русский  

Բռնցքամարտի հավաքականը հաղթանակով է մեկնարկել Ստրանջայի մրցաշարում


  
դիտումներ: 812

Սոֆիայում երեկ մեկնարկել է բռնցքամարտի Ստրանջայի հեղինակավոր մրցաշարը:

Մրցումային առաջին օրը Հայաստանի հավաքականից հանդես է եկել 52 կգ քաշային Վահե Բադալյանը։ Հայ բռնցքամարտիկը բացահայտ առավելությամբ հաղթել է Չինաստանի ներկայացուցչին։ Այս մասին հայտնում է Հայատանի բռնցքամարտի ֆեդերացիան։

Այսօր ռինգ կմտնեն 56 կգ քաշային Ժիրայր Սարգսյանն ու գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը։ Հավաքականի 2-րդ մարզիչ Վահան Ադիլխանյանի գլխավորությամբ Սոֆիա է մեկնել յոթ բռնցքամարտիկ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: