Հայերեն   English   Русский  

Անջելինա Ջոլին Բրեդ Փիթի հետ ամուսնությունը դժվար գործ է համարում


  
դիտումներ: 1516

Անջելինա Ջոլին հայտնել է, որ ամուսնություն և ընտանիք պահելը դժվար գործ է, սակայն ավելացրել է, որ ինքը և իր ամուսին Բրեդ Փիթը երկարատև ժամանակ է, ինչ դրանով են ապրում:

Ռեժիսոր դարձած դերասանուհին Australian Women's Weekly-ին հայտնել է, որ ինքը և Բրեդը շատ են աշխատում իրենց ընտանիքի մասին հոգ տանելու նպատակով: Նրա կարծիքով` պետք է համոզված լինել, որ աշխատանքը ապարդյուն չի անցնում և այնպիսի բան չես անում, որը հավելյալ լարվածություն կդնի քո ընտանիքի վրա:

39-ամյա աստղը հայտնել է, որ շատ երջանիկ է Փիթի հետ ամուսնացած լինելու համար և սիրում է 51-ամյա Փիթին «իմ ամուսին» կոչել:

Նա նաև խոսել է իր վեց երեխաների և նրանց առանձնահատկությունների մասին:

Ջոլին շաբաթաթերթի հետ զրուցել է Սիդնեյում իր նոր «Unbroken» ֆիլմի համաշխարհային պրեմիերայի մասին. այն կկայանա Սուրբ Ծնունդի օրը:

Ջոլին, սակայն, ջրծաղիկով հիվանդանալու պատճառով ներկա չի գտնվել Միացյալ Նահանգներում ֆիլմի պրեմիերային: Նրա փոխարեն ներկա են գտնվել Փիթը և նրանց երեք երեխաները:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: