Հայերեն   English   Русский  

Ֆլորիդայի հրաձգության պատճառով Թրամփը մտադիր է հանդիպել աշակերտների և ուսուցիչների հետ


  
դիտումներ: 430

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը պլանավորում է նախորդ շաբաթ Ֆլորիդա նահանգի Փարքլենդ քաղաքի ավագ դպրոցներից մեկում տեղի ունեցած հրաձգության կապակցությամբ հանդիպում անցկացնել աշակերտների և ուսուցիչների հետ: Գրում է Russian.rt.com-ը:

Այդ մասին հաղորդում է Associated Press լրատվական գործակալությունը` հղում անելով Սպիտակ տան ներկայացուցիչներին:

Նշվում է, որ ամերիկացի առաջնորդը մտադիր է քննարկել «դպրոցներում անվտանգության ապահովմանն ուղղված ջանքերը»:

Գործակալության տվյալներով՝ Թրամփը չի բացառում ապագայում Միացյալ Նահանգներում զենք ձեռք բերելու և կրելու վերաբերյալ սահմանափակումները:

Հիշեցնենք, որ փետրվարի 14-ի երեկոյան հայտնի դարձավ, որ Փարքլենդի ավագ դպրոցներից մեկում նախկին աշակերտը հրաձգություն է իրականացրել, որի հետևանքով 17 մարդ զոհվեց:

Ավելի ուշ 19-ամյա Նիկոլաս Քրուզը ընդունել էր իր մեղքը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: