Հայերեն   English   Русский  

ԱՄՆ-ի գործողությունները հանգեցրել են աշխարհում մարդու իրավունքների խախտումների. Amnesty International


  
դիտումներ: 682

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի գործողությունները երկրում և աշխարհում քայքայեցին մարդու իրավունքների պաշտպանությունը: Այս մասին նշվել է Amnesty International միջազգային կազմակերպության ամենամյա զեկույցում: Գրում է Russian.rt.com-ը:

«ԱՄՆ-ում նախագահ Թրամփն առանց ժամանակ կորցնելու անօրինական խտրականության և այլատյացության հռետորաբանությունից հստակ գործողությունների անցավ, ինչը լուրջ հետընթացով սպառնաց արդարության և ազատության ոլորտին», - նշվել է փաստաթղթում:

Բացի այդ, կազմակերպությունում նշել են, որ ԱՄՆ նախագահը ստորագրել է «շարք ռեպրեսիվ վարչական հրամանագրեր, որոնք ինչպես ԱՄՆ-ում, այնպես է լ ամբողջ աշխարհում սպառնացել են միլիոնավոր մարդկանց իրավունքների խախտումով:

«Բազմաթիվ հասարակական նախաձեռնությունները և Միացյալ Նահանգներում քաղաքական ընդդիմությունն ընդդիմացան Թրամփի վարչակազմի քաղաքականությանը և որոշումներին որոշ ոլորտներում, որոնք ոտնահարում էին մարդու իրավունքների պաշտպանությունը, այդ թվում` մի շարք մահմեդական երկրների քաղաքացիների մուտքն ԱՄՆ արգելելու հարցում և փախստականներ թվի կրճատումը, որոնք իրավունք ունեն մուտք գործել երկիր», - նշել են կազմակերպությունում:

Իրավապաշտպանները նկատել են, որ ԱՄՆ-ի նախագահի անարդար գործողությունները, մասնավորապես ընդգծել են Կենտրոնական Ամերիկայում փախստականների ներկայիս ճգնաժամը:

2017 թ. փետրվարին Amnesty International-ում Թրամփի «թունավոր» հռետորաբանությունը վտանգավոր էին անվանել ամբողջ աշխարհի համար:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: