Ռուսաստանը, Ֆրանսիան և ԱՄՆ-ը այլևս չեն կարող միայնակ աշխատել ԵԱՀԿ Մինսկի խմբում. Թոմաս դե Վաալ
դիտումներ: 885
Նրա խոսքերով` անցնող տարին բավական բարդ էր հակամարտության համար, այդ թվում նաև Ուկրաինայի ճգնաժամի պատճառով: Փորձագետի կարծիքով` Ռուսաստանը, Ֆրանսիան և ԱՄՆ-ը այլևս չեն կարող միայնակ աշխատել ԵԱՀԿ Մինսկի խմբում: Նրանց պետք է այլ երկրների, ինչպես օրինակ Շվեդիայի աջակցությունը: Չնայած Վաալը գտնում է, որ 2015 թվականին ԼՂ հակամարտության կարգավորումը առաջընթաց չի ապրի, այնուհանդերձ պետք է շարունակել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների պարբերական հանդիպումները, ավելի լայն կազմերով բանակցությունները, Մինսկի խմբի ակտիվացումը, քանզի հայ-ադրբեջանական սահմանը անկայուն և խոցելի է: