Շղթայական վթար Կոտայքում. տասնյակից ավելի մեքենաներ են բախվել. կան վիրավորները (լուսանկար)
դիտումներ: 1535
ժամը 08։00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի Չարենցավանի վարչական տարածքում բախվել են 1 տասնյակից ավելի ավտոմեքենաներ։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետևանքով մի քանի ավտոմեքենաներ բախվել են երկաթբետոնե արգելապատնեշներին, երկաթե գովազդային սյանը, մի քանիսն էլ դուրս են եկել ճանապարհի երթևեկելի գոտուց։
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարների հետևանքով կան վիրավորներ։