Թրամփը նկարագրել է, թե ինչպես կվարվի հրաձգության դեպքում
«Երբեք չես կարող հստակ իմանալ, թե ինչ տեղի կունենար իրականում, բայց ես վստահ եմ, որ կվազեի դպրոցի շենքի ներս, նույնիսկ եթե ես զենք չունեի և կարծում եմ, որ գրեթե բոլորը ներկաները նույն կերպ կվարվեին», - ասել է Թրամփը:
Հաղորդվել է, որ հանդիպման ընթացքում իր ելույթի մեծ մասը Թրամփը նվիրել է փետրվարի 14-ին Ֆլորիդայի ավագ դպրոցներից մեկում գրանցված միջադեպին, երբ նույն դպրոցի նախկին աշակերտ Նիկոալս Քրուզը հրաձգություն էր իրականացրել, որի հետևանքով 17 մարդ էր զոհվել:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Շերիֆի զինված օգնականը չի փորձել Ֆլորիդայի դպրոցի հրաձիգին կանգնեցնել:
Իսկ հրաձգությունից հետո Թրամփը մի քանի լուծում է առաջարկել՝ արգելել մինչև 25 տարեկան անձանց զենք վաճառել և զինել ուսուցիչներին: