Հայերեն   English   Русский  

Շոտլանդիայի խորհրդարանը հավանաբար չի ընդունի ԵՄ-ի կազմից դուրս գալու օրինագիծը


  
դիտումներ: 857

Շոտլանդիայի խորհրդարանն ամենայն հավանականությամբ չի ընդունի Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի` Եվրամիության կազմից դուրս գալու մասին օրինագիծը: Այդ մասին հաղորդում է BBC հեռուստաընկերությունը` հղում անելով Շոտլանդիայի առաջին նախարար Նիկոլա Ստերջին: Գրում է Russian.rt.com-ը:

«Ես չեմ ստորագրի որևէ բանի տակ, ինչն արդյունավետ կերպով խաթարում է այն ամբողջական հիմքը, որի վրա կառուցված է «դևոլյուցիան»: Եվ ոչ առաջին նախարարը, ոչ էլ Շոտլանդիայի վստահելի կառավարությունը չեն անի դա», - ասել է նա:

Հունվարին հայտարարվել էր, որ Մեծ Բրիտանիայի խորհրդարանի համայնքների պալատը երրորդ ընթերցմամբ ընդունել է բրեքսիթի մասին օրինագիծը:

Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալը նախատեսված է 2019 թվականի մարտի 29-ին:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: