Լևոն Արոնյանն աշխարհի ուժեղագույն շախմատիստների հնգյակում է
Աշխարհի ուժեղագույն շախմատիստների ցանկը գլխավորում է աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը (2843): Երկրորդ հորիզոնականում է ընթանում Շահրիյար Մամեդյարովը(2809), իսկ Վլադիմիր Կրամնիկը(2800) եզրափակում է լավագույն եռյակը: Լևոն Արոնյանը (2794) գտնվում է 5-րդ հորիզոնականում:
Աշխարհի 100 ուժեղագույն շախմատիստների ցանկում են գտնվում նաև Հայաստանի 3 այլ ներկայացուցիչ. մասնավորապես Գաբրիել Սարգսյանը (2677) գտնվում է 66-րդ հորիզոնականում, Վլադիմիր Հակոբյանը (2667)` 77-րդ, իսկ Հրանտ Մելքումյանը(2664)՝ 81-րդ:
Լավագույն տասնյակ.
1.Մագնուս Կարլսեն – 2843
2. Շահրիյար Մամեդյարով– 2809
3.Վլադիմիր Կրամնիկ – 2800
4.Ուեսլի Սո – 2799
5.Լևոն Արոնյան – 2794
6.Մաքսիմ Վաշիե-Լագրավ – 2789
7.Հիկարու Նակամուրա- 2787
8.Ֆաբիանո Կարուանա- 2784
9.Անիշ Գիրի – 2777
10.Վիշվանաթան Անանդ – 2776
Կանանց ցանկի առաջին հորիզոնականում է Հոու Յիֆանը (2654): Երկրորդ հորիզոնականում է Ցզյու Վենցզյունը (2568): Լավագույն եռյակը եզրափակում է Աննա Մուզիչուկը (2563): Աշխարհի չեմպիոնուհի Տան Չժունչին (2523) գտնվում է 10-րդ հորիզոնականում: Մեր շախմատիստուհիներից Էլինա Դանիելյանը (2413) գտնվում է 54-րդ հորիզոնականում, իսկ Լիլիթ Մկրտչյանը (2403)` 63-րդ:
Լավագույն տասնյակ.
1.Հոու Յիֆան – 2654
2. Ցզյու Վենցզյուն – 2568
3. Աննա Մուզիչուկ – 2563
4.Կատերինա Լահնո- 2556
5. Ալեքսանդրա Կոստենյուկ – 2549
6. Մարիա Մուզիչուկ – 2545
7. Լեյ Տինժի– 2545
8.Վիկտորիա Չմիլիտե – 2542
9. Նինո Բացիաշվիլի -2528
10. Տան Չժունչի – 2523
Մինչև 20 տարեկան պատանիների վարկանիշային աղյուսակը գլխավորում է Վեյ Յին (2734), Դուդա Յան-Քշիշտոֆը (2724) գտնվում է 2-րդ հորիզոնականում, իսկ Վլադիսլավ Արտեմևը (2697) եզրափակում է լավագույն եռյակը: ԱՄՆ-ը ներկայացնող մեր հայրենակից Սամուել Սևյանը (2619) գտնվում է 7-րդ հորիզոնականում, իսկ Ռուսաստանը ներկայացնող մեր հայրենակից Դավիթ Պառավյանը (2613)` 9-րդ:
Հայաստանի ներկայացուցիչներից Հայկ Մարտիրոսյանը (2586) գտնվում է 16-րդ հորիզոնականում , Մանուէլ Պետրոսյանը(2569) ՝ 24-րդ, Արամ Հակոբյանը (2497)` 65-րդ, Շանթ Սարգսյանը (2481)` 77-րդ:
Լավագույն տասնյակ
1.Վեյ Յի – 2734
2.Դուդա Յան-Քշիշտոֆը -2724
3.Վլադիսլավ Արտեմև – 2697
4. Սյուն Ջեֆֆրի– 2640
5.Բենջամին Գլեդուրա- 2632
6. Յորդեն Վան Ֆորեստ -2631
7. Սեվյան Սամուել – 2619
8. Արավինդ Չիթամբարամ – 2617
9. Դավիթ Պառավյանը – 2613
10. Փարհամ Մաղսուդլու – 2601
Հրապարակվել են նաև արագ և կայծակնային շախմատի գործակիցները:
Արագ շախմատի վարկանիշային աղյուսակը գլխավորում է Մագնուս Կարլսենը (2880): Երկրորդ հորիզոնականում է Դոմինգես Պերես-Լենիերը (2826), իսկ Հիկարու Նակամուրան (2820) եզրափակում է լավագույն եռյակը: Լևոն Արոնյանը (2795) գտնվում է 7-րդ հորիզոնականում:
Արագ շախմատի աշխարհի 100 ուժեղագույն շախմատիստների ցանկում են գտնվում նաև Հայաստանի 5 այլ ներկայացուցիչ. մասնավորապես Վլադիմիր Հակոբյանը (2707) գտնվում է 46-րդ հորիզոնականում, Գաբրիել Սարգսյանը (2681)՝ 72-րդ, Տիգրան Լ. Պետրոսյանը (2676)՝ 76-րդ, Հրանտ Մելքումյանը (2672)` 80-րդ և Սերգեյ Մովսեսյանը (2670)` 86-րդ:
Կայծակնային շախմատի վարկանիշային աղյուսակը նույնպես գլխավորում է Մագնուս Կարլսենը (2965), Սերգեյ Կարյակինը (2868) գտնվում է 2-րդ հորիզոնականում, իսկ Ալեքսանդր Գրիշչուկը (2846) եզրափակում է լավագույն եռյակը: Լևոն Արոնյանը (2843) գտնվում է 4-րդ հորիզոնականում:
Կայծակնային շախմատի դասակարգման 100 լավագույն շախմատիստների ցանկում են Հայաստանի 4 այլ ներկայացուցիչ. Տիգրան Լ. Պետրոսյանը (2762) գտնվում է 21-րդ հորիզոնականում, Զավեն Անդրիասյանը (2715)` 33-րդ, Հրանտ Մելքումյանը`(2699) 45-րդ, և Կարեն Գրիգորյանը (2665) `81-րդ: