Յուրաքանչյուր ժողովուրդ արժանի է նրան, ինչ ձեռք է բերել. Գալուստ Սահակյան
Այս միտքն Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում արտահայտեց ինքը ԱԺ ՀՀԿ-ական պատգամավորը:
Լրագրողի դիտարկմանը, թե ներկայից նախագահի քաղաքականության հետևանքով է երկիրն այս վիճակում, Գալուստ Սահակյանը հակադարձեց՝ նշելով, որ յուրաքանչյուր ժողովուրդ արժանի է նրան, ինչ ձեռք է բերել:
«Երբեք չմտածեք, որ իշխանությունները նրա համար են, որ ժողովրդի համար ամենահստակ ճանապարհը բացեն: Ինքը ժողովուրդն է իր հստակ ճանապարհը բացում, իսկ այդ ամենի համար, կարծում եմ, իշխանությունները պետք է այնպես աշխատեն, որպեսզի ժողովրդի հետ միասին կարողանան այդ ճանապարհը բացել»,- նշեց Գալուստ Սահակյանը:
Նա ընդգծեց, որ վարչապետի պաշտոնի մասին քննարկումները դեռևս չեն սկսել
Գալուստ Սահակյանը չի ուզում մտածել, որ Սերժ Սարգսյանը հնարավոր է չստանձնի վարչապետի պաշտոնը և կարծում է, որ կկարողանա «արգումենտներ ներկայացնել, որպեսզի Սերժ Սարգսյանին ու հանրապետականները հավատան»: