Հայերեն   English   Русский  

Միչիգանի համալսարանում հրաձգության հետևանքով զոհվածները հրաձիգի ծնողներն են եղել


  
դիտումներ: 1088

Միչիգանի համալսարանում տեղի ունեցած հրաձգության հետևանքով երկու զոհերը 19-ամյա հրաձիգի ծնողներն են եղել: Գրում է Russian.rt.com-ը:

Այդ մասին հայտնում է CNN հեռուստաընկերությունը՝ հղում անելով ուսումնական հաստատության մամուլի ծառայությանը: Տարածված հաղորդագրության համաձայն՝ միջադեպի հետևանքով զոհվել են 48-ամյա Ջեյմս Էրիկ Դևիսը և 47-ամյա Դիվա Ջինեն Դևիսը:

9&10 News հեռուստաընկերության տվյալներով՝ հրաձգությունն իրականացրած 19-ամյա Ջեյմս Էրիկ Դևիս Կրտսերը օգտոգործել է ոստիկանությունում ծառայող հոր զենքը: Ներկայումս կասկածյալի որոնողական աշխատանքները շարունակվում են:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Միչիգանի համալսարանում կրակոցներ են հնչել, իսկ միջադեպի արդյունքում երկու մարդ է զոհվել:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: