Հայերեն   English   Русский  

Ֆլորիդայում առևտրի կենտրոնի հարևանությամբ հրաձգություն է տեղի ունեցել


  
դիտումներ: 480

Միացյալ Նահանգների Ֆլորիդա նահանգի Սենֆորդ քաղաքի առևտրի կենտրոններից մեկի հարևանությամբ գտնվող ավտոկայանատեղիում կրակոցներ են հնչել: Այս մասին հայտնել է քաղաքի ոստիկանությունը: Գրում է Russian.rt.com-ը:

«Սանֆորդի ոստիկանության բաժինը արձագանքել է առևտրի կենտրոնի ավտոկայանատեղիում տեղի ունեցած հրաձգությանը ...», - նշվել է ոստիկանության թվիթերյան միկրոբլոգում տարածված հաղորդագրության մեջ:

Ինչպես նշվել է, առևտրի կենտրոնի աշխատակիցներն ու այցելուները տարհանվել են:

Հիշեցնենք, որ փետրվարի 14-ի երեկոյան հայտնի դարձավ, որ Ֆլորիդայի Փարքլենդ քաղաքի ավագ դպրոցում տեղի ունեցած կրակոցների հետևանքով 17 մարդ է զոհվել:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: