Հայերեն   English   Русский  

Քեմերոն Դիասը հեռանում է կինոաշխարհից


  
դիտումներ: 2090

45-ամյա դերասանուհին պատմել է իր ապագա պլանների մասին

Փետրվարին հայտնի դարձավ, որ հոլիվուդյան դերասանուհի Քեմերոն Դիասը և նրա 38-ամյա ամուսինը` Բենջի Մեդենը շուտով ծնողներ են դառնալու: Գրում է Elle.ru-ն:

Աստղային զույգին մոտ կանգնած աղբյուրների փոխանցմամբ` Քեմերոնն այժմ զբաղված է Բևերլի Հիլզում իր առանձնատունը կարգի բերելու աշխատանքներով և մեծ հաճույքով է կատարում երեխայի լույս աշխարհ գալու կապակցությամբ յուրանքաչյուր նախապատրաստական աշխատանք:

Իսկ նախորդ շաբաթ Դիասը մտերիմ ընկերուհուն` Սելմա Բլերին, պատմել է կինոաշխարհից հեռանալու վերջնական որոշման մասին: Դերասանուհին որոշել է իրեն ամբողջովին նվիրել ընտանիքին և առողջ ապրելակերպին:

Հիշեցնենք, որ 2013թ. Դիասը դարձավ «Գրքեր մարմնի մասին» աշխատության հեղինակը, որն ամիսներ շարունակ New York Times պարբերականի վարկածով բեսթսելլեր էր: Իսկ այնուհետև 2016թ. դերասանուհին թողարկեց իր երոկրդ աշխատությունը` «Գիրք երկարակեցության մասին», որը գերազանցեց նախկին գրքի ռեկորդները: Երկու աշխատություններում էլ դերասանուհին պատմում է կանոնավոր սննդակարգի, խնամքի միջոցների մասին, ինչպես նաև բացահայտում իր ներդաշնակության գաղտինքները:

Հիշեցնեք, որ Քեմերոն Դիասի մասնակցությամբ վերջին «Էննի» ֆիլմը էկրան բարձրացել է 2014թ.-ին: 2015թ. Քեմերոն Դիասը և Բենջի Մեդենը ամուսնացան, իսկ հարսանիքից հետո Դիասը որոշեց իրեն ամբողջովին ընտանիքին նվիրել:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: