Հայերեն   English   Русский  

Թրամփը հայտնել է Թիլերսոնի հեռացման հիմնական պատճառը


  
դիտումներ: 565

Պետքարտուղար Ռեքս Թիլլերսոնի պաշտոնանկության հիմնական պատճառ դարձել է Իրանի միջուկային գործարքի հարցում նախագահ Դոնալդ Թրամփի հետ ունեցած անհամաձայնությունը: Այդ մասին Դոնալդ Թրամփը լրագրողներին հայտնել է իր ուղղաթիռում` Կալիֆոռնիայում ամերիկացի զինվորականնների հետ ունեցած հանդիպումից վերադառնալու ընթացքում: Գրում է Vesti.ru-ն:

Լրագրողների հետ զրույցի ընթացքում Սպիտակ տան ղեկավարը կրկին ասել է, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնագիրը սարսափելի է համարում, իսկ Թիլլերսոնը դա ընդունելի է անվանել: Բացի այդ ԱՄՆ նախագահը նշել է, որ ինքն ընդհանուր առմամբ լավ հարաբերություններ է ունեցել ամերիկյան դիվանագիտության ղեկավարի հետ, սակայն որոշ մանրուքների շուրջ տարաձայնություններ են ունեցել:

Հիշեցնենք, որ Ռեքս Թիլերսոնի պաշտոնանկության մասին հայտնի դարձավ մարտի 13-ին: Այդ մասին գրառում Թրամփը կատարել էր թվթիերյան իր միկրոբլոգում և հայտնել, որ պետքարտուղարի պաշտոնում Թիլերսոնին կփոխարինի ԿՀՎ-ի նախկին ղեկավար Մայք Պոմպեոն





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: