Հայերեն   English   Русский  

Թրամփը Թիլերսոնին ստիպել է ոչ թարմ աղցան ուտել. ԶԼՄ-ներ


  
դիտումներ: 724

The Wall Street Journal պարբերականի փոխանցմամբ` Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը ստիպել է պետքարտուղար Ռեքս Թիլերսոնին ոչ թարմ աղցան ուտել: Գրում է Gazeta.ru-ն:

Հաղորդվել է, որ միջադեպը գրանցվել է 2017թ. նոյեմբերին Թրամփի ասիական շրջագայության ընթացքում: Երբ այն սրահ, որտեղ գտնվել է ամերիկյան պատվիրակությունը, «Կեսար» աղցանով ափսեներ են բերել, որոնցում ոչ այնքան թարմ հազարի տերևներ են եղել, ԱՄՆ-ի նախագահը կարգադրել է, որպեսզի Թիլերսոնը ուտի այն, քանի որ անհանգստացել է, որ աղցանը չուտելը կարող է նեղացնել Չինաստանի ներկայացուցիչներին:

«Ռե՛քս, կե՛ր աղցանը», -ասել է Թրամփը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Դոնալդ Թրամփի բժիշկը ճարպակալումից խուսափելու նպատակով խորհուրդ է տվել Թրամփին հրաժարվել ֆաստֆուդից և առողջ սնունդ օգտագործել:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: