Հայերեն   English   Русский  

Սավչենկոյի շուրջ աղմուկն անհրաժեշտ է իշխանության հակաուկրաինական գործողությունների քողարկման համար. Տիմոշենկո


  
դիտումներ: 784

Ուկրաինական «Батькивщина» կուսակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոն հայտարարել է, որ պատգամավոր Նադեժդա Սավիչենկոյի անվան շուրջ ստեղծավ իրավիճակն անհրաժեշտ է իշխանությունների հակաուկրաինական գործողությունների քողարկման համար: Գրում է Russian.rt.com-ը:

Այդ մասին հայտնում է Интерфакс-Украина լրատվական գործակալությունը:

«Այն ամենն, ինչը կատարվում է Նադեժդա Սավչենկոյի շուրջ վերջին օրերին, վկայում է այն մասին, որ նման աղմուկի միջոցով քողարկում են հակաուկրաիանական գործողությունները, որոնք իրականացվում են... Կարծում եմ, որ դա հիստերիա է, որը քողարկում է կոռուպցիայի իրական վիճակը` Ուկրաինայի սեփականության թալանի հետ կապված», - ասել է Տիմոշենկոն:

Ավելի վաղ Սավչենկոն հայտարարել էր, որ Ուկրաինայի զինված ուժերը պատրաստ են մասնակցել ռազմական հեղաշրջմանը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: