Պորոշենկոյի ներկայացուցիչը խոստացել է Գերագույն ռադայում Սավչենկոյի մասնակցությամբ ապշեցնող տեսանյութ ցուցադրել
դիտումներ: 586
Հինգշաբթի օրը Ռադան կքննարկի Ուկրաինայի գլխավոր դատախազության առաջարկը` Սավչենկոյին քրեական պատասխանատվության ենթարկելու, կալանքի և ձերբակալելու մասին:
«ՊՊԲ խմբակցությունը քվեարկելու է բոլոր երեք կետերի` պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու, կալանքի և ձերբակալության համար: Տեսանյութը, որը դուք կտեսնեք նիստի ժամանակ, կցնցի ամբողջ հասարակությանը», - ասել է Լուցենկոն:
Ավելի վաղ Կիևի Պետական անվտանգության հարցերով հանձնաժողովը մեկնաբանել էր այն տեղեկությունը, որ Սավչենկոն Ռադայի նիստին նռնակներով է ներկայացել: