Հայերեն   English   Русский  

ԱՄՆ-ի Մերիլենդ նահանգի դպրոցներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել. կան բազմաթիվ տուժածներ


  
դիտումներ: 652

The Washington Post պարբերականի փոխանցմամբ` Միացյալ Նահանգների Մերիլենդ նահանգի Սենթ-Մերիս օկրուգի դպրոցներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել: Գրում է Gazeta.ru-ն:

Տեղական իշխանությունների ներկայացուցիչների խոսքերով` ներկայումս դժվար է տեղի ունեցած հրաձգության հետևանքով տուժածների մասին հստակ տեղեկություն հայտնել, իսկ հրաձիգի ինքնությունը դեռևս անհայտ է:

Հաղորդվել է, որ դպրոցը փակվել է, իսկ դեպքի վայրում աշխատում են ոստիկանության ներկայացուցիչները:

Նախնական տվյալներով` տարբեր աղբյուրներ հայտնել են, որ միջադեպի հետևանքով բազմաթիվ տուժածներ կան:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: