Հայերեն   English   Русский  

Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Շահրիյար Մամեդյարովի հետ


  
դիտումներ: 538

Հավակնորդների մրցաշարի 9-րդ տուրում Լևոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով ոչ-ոքի խաղաց Շահրիյար Մամեդյարովի հետ:

Հաշտությամբ ավարտվեց նաև Ուեսլի Սո – Ալեքսանդր Գրիշչուկ պարտիան: Մրցաշարի միանձնյա առաջատար Ֆաբիանո Կարուանան լավ հնարավորություն ուներ հաղթելու Դին Լիժենին, սակայն մի քանի անգամ չգտավ հաղթանակի տանող ուղիները, և արդյունքում պարտիան ավարտվեց հաշտությամբ: Նախորդ հավակնորդների մրցաշարի հաղթող Սերգեյ Կարյակինը վստահ հաղթանակ տոնեց Վլադիմիր Կրամնիկի նկատմամբ:

9-րդ տուրից հետո Կարուանան 6 միավորով շարունակում է միանձնյա գլխավորել աղյուսակը: 5.5 միավոր վաստակած Շահրիյար Մամեդյարովը գտնվում է 2-րդ հորիզոնականում, իսկ Ալեքսանդր Գրիշչուկը 5 միավորով 3-րդ տեղում է: Սերգեյ Կարյակինը և Դին Լիժենը 4.5-ական միավորով կիսում են 4-5-րդ հորիզոնականները, իսկ Լևոն Արոնյանը, Վլադիմիր Կրամնիկը և Ուեսլի Սոն 3.5-ական միավորով կիսում են 6-8-րդ հորիզոնականները:

Այսօր մրցաշարում հանգստյան օր է:

10-րդ տուրի զույգեր.

Ալեքսանդր Գրիշչուկ – Սերգեյ Կարյակին

Վլադիմիր Կրամնիկ – Լևոն Արոնյան

Շահրիյար Մամեդյարով – Ֆաբիանո Կարուանա

Դին Լիժեն – Ուեսլի Սո





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: