Հայերեն   English   Русский  

Սավչենկոն պատմել է Պորոշենկոյի աչքերում վախի մասին, երբ սեղմել է նրա ձեռքը


  
դիտումներ: 488

Գերագույն ռադայի պատգամավոր Նադեժդա Սավչենկոն պատմել է Ուկրաինայի առաջնորդ Պյոտր Պորոշենկոյի աչքերում վախի մասին, երբ սեղմել է նրա ձեռքը: Գրում է Russian.rt.com-ը:

Ինչպես Սավչենկոն հայտարարել է NewsOne հեռուստաալիքի եթերում, իշխանությունները վախենում էին նրա վերադարձից:

«Ես հասկանում էի, թե ինչպես էին նրանք ցանկանում տեսնել ինձ այնտեղ (գերադասելի էր մահացած): Եվ Պորոշենկոն վախեցավ ոչ թե այն ժամանակ, երբ նրան ասել էին, որ հնարավոր է ահաբեկչական հարձակում տեղի ունենա: Առաջին հայացքից երևում է, որ նա անմիջապես վախեցավ, երբ տեսավ ինձ, հենց այն պահին, երբ սեղմեցի նրա ձեռքը: Ես տեսել եմ այդպիսի վախեցած աչքեր միայն դահլիճում (խորհրդարանի), երբ ինչ-որ մեկը ասեկոսեներ էր տարածել, որ ինձ մոտ նռնակներ կան», - ասել է Սավչենկոն:

Մարտի 15-ին Ուկրաինայի Գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոն հայտարարել էր, որ պատգամավոր Նադեժդա Սավչենկոն Գերագույն ռադայի պատերի ներսում ահաբեկչական գործողություն էր նախատեսում:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: