Մելանիա Թրամփը Սպիտակ տանը պաշտոնական միջոցառման է մասնակցել. Լուսանկարներ
Այս շաբաթն ԱՄՆ-ի առաջին տիկին Մելանիա Թրամփի համար երկու ուրախալի իրադարձություններով է մեկնարկել` նա վերաջպես հաշտվել է ամուսնու հետ, իսկ նախօրեին տոնել նաև միակ որդու` Բերոնի 12-ամյակը: Գրում է Elle.ru-ն:
Սակայն ընտանեկան տոները չեն կարող պատճառ դառնալ, որպեսզի առաջին տիկինը մոռանա իր պարտականությունների մասին:
Այսպես օրինակ նախօրեին նա կիբերանվտանգության հարցերով Սպիտակ տանը կլոր սեղան քննարկման է մասնակցել: Amazon, Facebook, Google, Twitter ընկերությունների պաշտոնական ներկայացուցիչների հետ կարևոր հանդիպման համար Մելանիա Թրամփը Calvin Klein նորաձևության տան կոստյում և վառ մորեգույն բլուզ էր ընտրել: Իսկ կերպարն ավարտել էր նրբագեղ նավակ կոշիկներով: