Կայացել է Թուրքիայի և Գերմանիայի նախագահների հեռախոսազրույցը
Այս մասին հաղորդում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը՝ հղում կատարելով Թուրքիայի նախագահի վարչակազմի աղբյուրին:
Հեռախոսազրույցի ընթացքում զրուցակիցները խոսել են Թուրքիայի և Գերմանիայի հարաբերությունների մասին: Կողմերը կարևորել են երկու երկրների միջև հարաբերությունների ամրապնդման անհրաժեշտությունը:
Ռեջեփ Թայիփ Էրդողանն անդրադարձել է նաև նախորդ շաբաթ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ կայացած հեռախոսազրույցի թեմաներին՝ ընդգծելով Թուրքիայի՝ գերմանական նոր կառավարության հետ համագործակցության և երկխոսության ամրապնդման մտադրությունը:
Բացի այդ, կողմերը ընդգծել են ահաբեկչության դեմ համատեղ պայքարի կարևորությունը: Թուրքիայի նախագահն իր գերմանացի գործընկերոջը տեղեկացրել է Աֆրինում «Ձիթենու ճյուղ» գործողության ընթացքի մասին: Զրուցակիցներն ընդգծել են նաև, որ Գերմանիայում թուրքական համայնքը կարևոր դեր է կատարում երկու երկրների միջև հարաբերությունների ամրապնդման գործում:
Հունվարի 20-ին Թուրքիան Սիրիայի հյուսիսում գտնվող Աֆրին քաղաքի շրջանում սկսել է «Ձիթենու ճյուղ» գործողությունը: Այն ուղղված է քուրդական զինված խմբավորումների զինյալների, ինչպես նաև, ըստ Անկարայի պնդմամբ, «Իսլամական պետություն» ահաբեկչական խմաբավորման դեմ: