Հայերեն   English   Русский  

Սավչենկոյին ձերբակալել են Գերագույն ռադայում


  
դիտումներ: 819

Գերագույն ռադայի պատգամավոր Նադեժդա Սավչենկոյին ձերբակալել են Ուկրաինայի խորհրդարանի շենքում: Գրում է Russian.rt.com-ը:

Գերագույն ռադայում նրան մոտեցել է Ուկրաինայի անվտանգության ծառայության քննիչը և առաջարկել միասին ՈւԱԾ-ի շենք գնալ: Իսկ Սավչենկոն քննիչին առաջարկել է միասին «ոտքով զբոսնել»: Այնուհետև նրանք քննիչների և լրագրողների հետ միասին մոտեցել են Ուկրաինայի ազգային անվտանգության ծառայության շենքին:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Գերագույն ռադան Նադեժդա Սավչենկոյին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից: Օրեր առաջ Ուկրաինայի գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոն Նադեժդա Սավչենկոյին ահաբեկչություն նախապատրաստելու մեջ էր մեղադրել:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: