Հայոց ցեղասպանության տարելիցին հիշատակի միջոցառումներ կանցկացվեն ԱՄՆ-ի տարբեր քաղաքներում
Հիմնական զեկուցողն է լինելու «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանը: Նախատեսված են նաև Կալիֆորնիայի քաղաքապետ Լի Բրանդը և Ֆրեզնոյի վարչական շրջանի ղեկավար Անդրեաս Բորգեասի ելույթները:
«Իմ ելույթում շեշտադրելու եմ այն հանգամանքը, որ պետք է մեր ջանքերը գործադրել միջազգային դատարաններում Թուրքիայից հատուցում համար: Իմ կարծիքով, կարիք չկա ռեսուրսներ վատնելու ճանաչման ուղղությամբ»,- նշեց Հարութ Սասունյանը:
Հայոց ցեղասպանության տարելիցի հետ կապված միջոցառումներ են տեղի ունենալու նաև Սան Ֆրանցիսկոյում, Սան Դիեգոյում, Լոս Անջելեսում: Մոնտեբելոյի ցեղասպանության հուշարձանի մոտ կանցկացվի հիշատակի միջոցառում բազմաթիվ հայերի ու պետական պաշտոնյաների մասնակցությամբ: Նախատեսված է նաև տասնյակ հազարավոր հայերի մասնակցությամբ քայլարշավ: