Հայերեն   English   Русский  

Քրիստինա Ագիլերան առանց դիմահարդարման


  
դիտումներ: 492

Քրիստինա Ագիլերան հեռացրել է ողջ դիմահարդարումը Paper ամսագրի շապիկի համար:

Շոու բիզնեսի իր 20-ամյա գործունեության ընթացքում երգչուհին միշտ ներկայացել է ծանր դիմահարդարմամբ:

Սակայն Paper ամսագրի շապիկի հայտնված նկարում նա բոլորովին այլ կերպարով է՝ բացարձակապես առանց դիմահարդարման:

Քրիստինա Ագիլերա

37-ամյա երգչուհին անճանաչելի է և կրում է մատանի, որի վրա գրված է «մամ» բառը:

Նկարներում նրա դեմքին նկատվում են պեպեններ, որոնք երկրպագուները երբեք չեն նկատել: Նրա վարսերը նույնպես բնական վիճակում են:

Ամսագրին տված հարցազրույցում երգչուհին նշել է, որ սիրում է փորձարկումներ անել, կերպարներ կերտել և խաղալ տեսախցիկի առջև: «Սակայն ես մի երգչուհի եմ, ով կարող է ունենալ զգացողություն թողնելու այդ ամենը և հանդես գալու բնական հյութեղ գեղեցկությամբ»,- ասել է երգչուհին:

Զրույցի վերջում երգչուհին կատակել է, որ հնարավոր է շուտով վերադառնա հին կերպարին, քանի որ ինքը նաև մի աղջիկ է ով սիրում է դիմահարդարվել:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: