Հայերեն   English   Русский  

Նադեժդա Սավչենկոն խոստացել է Ուկրաինայի նախագահի թեկնածու դառնալ


  
դիտումներ: 960

Գերագույն ռադայի պատգամավոր Նադեժդա Սավչենկոն, որը ձերբակալվել է խորհրդարանի պատերի ներսում ահաբեկչություն նախապատարստելու կասկածանքով, ֆեյսբուքում տեսանյութ է հրապարակել, որում խոստացել է Ուկրաինայի նախագահի թեկնածու դառնալ: Գրում է Russian.rt.com-ը:

«Գիտեմ, թե ինչ է պետք անել և ինքս ինձ համար գործելու որոշում եմ կայացրել: Ժամանակը կգա և ես Ուկրաինայի նախագահի թեկնածու կդառնամ, սակայն ձեր որոշումն ինձ արդեն այսօր է պետք», - հայտարարել է Սավչենկոն տեսանյութում:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Կիևի Շևչենովսկի դատարանը երկու ամսով կալանավորել է Սավչենկոյին:

Մարտի 16-ին Նադեժդա Սավչենկոն հաստատել էր Ուկրինայի նախագահական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու որոշումը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: