Հայերեն   English   Русский  

Աֆղանստանի տարածքում ԻՊ-ի գրեթե 10 հազար ահաբեկիչ է գտնվում


  
դիտումներ: 600

Աֆղանստանի տարածքում գտնվող «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ահաբեկիչների թիվը գրեթե 10 հազար է կազմում:

Այդ մասին հայտարարել է Աֆղանստանի հարցերով Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ, ՌԴ ԱԳՆ-ի Ասիայի երկրորդ դեպարմատնետի տնօրեն Զամիր Քաբուլովը: Գրում է Russian.rt.com-ը:

«Մենք նկատի ունենք 7 հազար ակտիվ ահաբեկչի և գրեթե 3 հազար պահեստայինների մասին, թեև մեր տվյալները կարող են հնացած լինել, և նրանց թիվը միգուցե արդեն շատ ավելին է», - ТАСС լրատվական գործակալությունը մեջբերում է Քաբուլովի խոսքերը:

Ավելի վաղ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր Աֆղանստանի տարածքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ահաբեկիչների թվի աճի մասին:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: