Հայերեն   English   Русский  

Շոն Պենը խոստովանել է, որ դեռևս շատ է սիրում Մադոննային


  
դիտումներ: 1339

Թեև դերասան Շոն Պենը և փոփ թագուհի Մադոննան ամուսնալուծվել են 1989թ., աստղային զույգին հաջողվել է միմյանց նկատմամբ ջերմ զգացմունքներ պահպանել: Գրում է Spletnik.ru-ն:

Այդ մասին դերասանը նախօրեին պատմել է The Late Show with Stephen Colbert հաղորդաշարի ընթացքում: Հեռուստահաղորդավարը դերասանին հարցրել է, թե ում նա նախապատվություն կտար` Մադոննային, թե Բրիթնի Սփիրսին:

«Ես շատ եմ սիրում իմ առաջին կնոջը», - պատասխանել է Շոն Պենը:

Հիշեցնենք, որ Շոնի և Մադոննայի համար նրանց ամուսնությունն առաջինն է եղել: Նրանք ամուսնացել են 1985թ. և միասին 4 տարի ապրել:

Իսկ 2016թ. Մադոննան հրապարակայնորեն հայտարարել էր, որ դեռևս սիրահարված է Շոն Պենին և պատրաստ է կրկին նրա կինը դառնալ, եթե վերջինս բարեգործական նպատակներով 150 հազար դոլար նվիրաբերի: Նույն տարում երգչուհին հասցրել էր երկորդ անգամ ևս սեր խոստովանել նախկին ամուսնուն. «Շոն, ես քեզ սիրում եմ այն պահից ի վեր, երբ առաջին անգամ տեսել եմ: Ուղղակի ցանկանում եմ, որպեսզի դու այդքան շատ չծխես», - հայտարարել էր երգչուհին բարեգործական միջոցառման ընթացքում:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: