Չեխիայի նախագահը Սկրիպալի գործի մասին` Մեծ Բրիտանիան որևէ ապացույց չի ներկայացրել
դիտումներ: 762
«Որքանով տեղյակ եմ, Մեծ Բրիտանիան դեռևս որևէ ապացույց չի ներկայացրել: Նրանք կասկածներ ունեն, սակայն կասկածներն ապացույց չեն ... Ինչ է նշանակում «մեծ հավանականությամբ: Կցանկանայի սեղանի վրա տեսնել եթե ոչ անմիջական, ապա գոնե հիմնավոր ապացույցներ», - նշել է Չեխիայի առաջնորդը:
Մարտի 12-ին Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է, որ Ռուսաստանը մեծ հավանականությամբ ներգրավված է Սոլսբերիում Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր` Յուլյայի թունավորման գործում:
Իսկ Կրեմլում պատասխանել են, որ ռուսական կողմը կապ չունի ԳՀՎ-ի նախկին գնդապետի թունավորման հետ և չի ընդունում այդ անհիմն մեղադրանքները և վերջնագրերը: