Հայերեն   English   Русский  

2017 թվականին Թուրքիա են այցելել 4,7 մլն ռուսաստանցիներ


  
դիտումներ: 594

Թուրքիան 2017 թվականին վերստին դարձել Է ռուսաստանցիների հանգստի անցկացման ժողովրդականություն վայելող վայրերից մեկը,

այդ երկիր Է այցելել 4,7 մլն մարդ, ինչի մասին Թուրքիա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցի նախօրյակին հայտնել Է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մեծ նշանակություն ունի փոխգործակցությունը զբոսաշրջության բնագավառում: Թուրքիան վերստին դարձել Է ռուսաստանցիների հանգստի անցկացման ժողովրդականություն վայելող վայրերից մեկը: 2017 թվականին Թուրքիա Է այցելել 4,7 մլն մարդ, ինչը գերազանցել Է 2014 թվականի ռեկորդային ցուցանիշը (4,5 մլն զբոսաշրջիկ)»,-հայտնել Է Ուշակովը լրագրողների համար անցկացված բրիֆինգում:

Պուտինն ապրիլի 3-ին երկօրյա այցով ժամանելու Է Անկարա, որի ընթացքում կանցկացվի ՌԴ-Թուրքիա բարձր մակարդակի համագործակցության խորհրդի նիստը, տեղի կունենա Թուրքիայում «Աքքույու» ատոմակայանի հիմնարկեքը, որը կառուցվում Է «Ռոսատոմի» կողմից, ինչպես նաեւ կկայանա Սիրիային նվիրված ՌԴ-Թուրքիա-Իրան գագաթնաժողովը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: