Հրապարակվել են Անջելինա Ջոլիի երիտասարդ տարիների կիսամերկ լուսանկարներ
1995 թ-ին 19-ամյա դերասանուհին, ստանալով «Հաքերներ» ֆիլմի գլխավոր դերը, ուշադրություն գրավեց իր մերկ լուսանկարներով:
Լուսանկարներn արել է լոսանջելեսցի լուսանկարիչ Մարսել Իդիկը:
Լուսանկարներում Անջելինայի մազերը կարճ են կտրված, իսկ հագին սև գույնի, բաց կտրվածքներով զգեստ է:
Լուսանկարներից մեկում աստղը ծխախոտ է ծխում, իսկ մի ձեռքով վերև է քաշում զգեստը:
Մեկ այլ լուսանկարում դերասանուհին ցուցադրում է իր հետույքի վերևի մասում արված իր առաջին դաջվածքները:
Համակարգչային հանցագործների մասին պատմող ֆիլմի նկարահանումների ժամանակ Անջելինան ծանոթացավ իր առաջին ամուսնու՝ բրիտանացի դերասան Ջոնի Լի Միլլերի հետ, որը ֆիլմում նրա խաղընկերն էր:
Օսկարակիր, վեց երեխաների մայր Անջելինան այս տարի ամուսնացել է Բրեդ Փիթի հետ: Նա այս տարի իր երկրորդ ռեժիսորական փորձն է կատարել՝ նկարահանելով «Unbroken» ֆիլմը, և Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ի կողմից իր կատարած բարեգործական աշխատանքների համար ստացել է վաստակավոր «Տիկնոջ» կոչում: