Հայերեն   English   Русский  

Արոնյանը Բադեն-Բադենում կիսեց 3-5-րդ տեղերը. հաղթեց Կարուանան


  
դիտումներ: 756

Հայկական շախմատի առաջատար, աշխարհի գործող գավաթակիր Լևոն Արոնյանը Բադեն-Բադենի մրցաշարում կիսեց 3-5-րդ տեղերը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Գերմանիայի Բադեն-Բադեն քաղաքում ընթացող «Grenke Chess Classic» մրցաշարում Արոնյանը 9 հնարավորից հավաքեց 5 միավոր: Նույնքան միավոր հավաքեցին նաև Նիկիտա Վիտյուգովը և Մաքսիմ Վաշիե-Լագրավը և կիսեցին 3-5-րդ տեղերը:

Մրցաշարի հաղթող դարձավ ԱՄՆ ներկայացնող, հավակնորդների մրցաշարի հաղթող Ֆաբիանու Կարուանան, ով 9 հնարավորից հավաքեց 6,5 միավոր: Աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը 5,5 միավորով երկրորդ տեղում է:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: