Հայերեն   English   Русский  

Կարո Փայլանը կարող է զրկվել պատգամավորական անձեռնմխելիությունից


  
դիտումներ: 635

Անկարայի գլխավոր դատախազությունը «թուրք ժողովրդին, Թուրքիայի Հանրապետությանը,

կառավարությանը, զինվորներին կամ իրավապահ մարմիններին նվաստացնելու», «ահաբեկչական կազմակերպության քարոզչությամբ զբաղվելու», «քաղաքական կուսակությունների՝ օրենքին հակառակ հանդես գալու» և «երկրի նախագահին վիրավորելու» մեղադրանքներով ընդդիմադիր Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը (HDP) ներկայացնող 8 պատգամավորների նկատմամբ քրեական գործ հարուցելու պահանջ է նախապատրաստել, հաղորդում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Ըստ տեղեկության՝ այդ ցուցակում հայազգի պատգամավոր Գարո Փայլանի հետ մեկտեղ տեղ են գտել նաև Օսման Բայդեմիրը, Ալիջան Օնլուն, Ֆելեքնաս Ուջան, Սիբել Յիիթալփը, Նադիր Յըլդըրըմը, Դիլեք Օջալանը և Միզգին Իրգաթը: Վերջիններս մեղադրվում են նրանում, որ իրենց ելույթներում գովել են երկրում ահաբեկչական հայտարարված և արգելված Քրդական բանվորական կուսակցության կալանավորված առաջնորդ Աբդուլլահ Օջալանին, քարոզել են այդ ահաբեկչական կուսակցությունը, մասնակցել են այդ կառույցի հետ անվտանգության ուժերի բախումների արդյունքում մահացած «ահաբկիչների» հիշատակման արարողություններին:

Կարո Փայլանի առնչությամբ մասնավորապես նշվում է, որ վերջինս մեղադրվում է Կանադայում 2017 թ-ի մայիսի 1-ին տված հարցազրույցներից մեկի ժամանակ «թուրք ժողովրդին, Թուրքիայի Հանրապետությանը և կառավարությանը նվաստացնելու» ինչպես նաև «երկրի նախագահին վիրավորելու» մեջ:

Համաձայն Թուրքիայի սահմանադրության 83-րդ հոդվածի՝ պատգամավորները կարող են զրկվել պատգամավորական անձեռնմխելիությունից:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: