ԱՄՆ Ջորջիայիա նահանգի Պիչտրի-սիտի քաղաքում Վիլյամ Մակոլոմը ամանորյա գիշերը իր ծառայողական ատրճանակով կրակել է իր կնոջը: Դեպքը պատահական է եղել, հաղորդում է ТАСС-ը:
Մակոլոմն ինքն է կանչել փրկարար ծառայությանը: Տուժածը ծայրահեղ ծանր վիճակում բժշկական ուղղաթիռով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է հետաքննություն, որի ընթացքում ոստիկանը հեռաված է աշխատանքից, նրան մեղադրանք չի առաջադրվել: