Հայերեն   English   Русский  

Ռուսաստանն ուշադիր հետևում է Հայաստանում ստեղծված իրավիճակին. ՌԴ ԱԳՆ


  
դիտումներ: 1017

Ռուսաստանի ԱԳՆ-ում հայտարարել են, որ ուշադիր հետևում են Հայաստանում տիրող իրավիճակին: Այդ մասին նշվել է փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի և Մոսկվայում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանի հանդիպումն ամփոփող ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: Գրում է Russian.rt.com-ը:

«Ռուսական կողմն ընդգծել է, որ Մոսկվայում ուշադիր հետևում են Հայաստանում ներքաղաքական իրավիճակի զարգացմանը և եղբայրական հայ ժողովրդի բարօրության շահերից ելնելով ցանկանում, որպեսզի իրավիճակը հնարավորինս շուտ կայունանա», - նշվել է հաղորդագրության մեջ:

Բացի այդ հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկու երկրների արտաքին քաղաքական համագործակցության արդիական հարցեր:

Ավելի վաղ Կրեմլում հայտարարել էին, որ հույս ունեն, որ Հայաստանում կայունություն կհաստատվի և քաղաքական կոնսենսուս ձեռք կբերվի:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: