Զոհված զինծառայողի վերջին հուզիչ գրառումը սոցցանցում
«Շնորհավոր բոլորիդ Նոր տարին:Ցանկանում եմ առողջություն,երջանկություն,հաջողություն ու ամենակարևորը միասնության ու սիրո տարի:
Ամենակարևորը սիրո տարի, սիրում եմ քեզ Նազելի»:
Հիշեցնենք, որ հունվարի 2-ի լույս 3-ի գիշերը՝ ժամը 03:15-ի սահմաններում, Արցախի ՊԲ հարավային եւ արեւելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն հետախուզական երկու գործողություն, որի հետևանքով զոհվել են ՊԲ զինծառայողներ Կարեն Սամվելի Գրիգորյանը և Վարդան Մարտիկի Մկրտչյանը, իսկ զինծառայող Վոլոդյա Գագիկի Հարությունյանը վիրավորվել է:
Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների կողմից ձեռնարկված օպերատիվ գործողությունների արդյունքում հակառակորդը, կորուստներ կրելով, հետ է շպրտվել ելման դիրքերը: