Իրաքում ահաբեկիչների իրականացրած հարձակման հետևանքով 7 զոհ և 13 վիրավոր կա
դիտումներ: 527
Ինչպես հայտնում է РИА Новости լրատվական գործակալությունը, հարձակումն իրականացրել են «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման «արթնացած» բջիջի անդամները:
Ուժայիններն արգելափակել են էթ Թարմիա քաղաքի բոլոր ելքերը: Ահաբեկիչների ակտիվ որոնողական աշխատանքներ են իրականացվում: Ընդ որում` Իրաքի անվտանգության ուժերը հերքում են Էթ Թարմիայի տարածքում ԻՊ-ի բջիջների ներկայությունը: