Հայերեն   English   Русский  

Հունահռոմեական ոճ ըմբշամարտի Եվրոպայի նորընծա չեմպիոնները վերադարձան հայրենիք


  
դիտումներ: 1518

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի, Եվրոպայի նորընծա չեմպիոններ Արթուր Ալեքսանյանը և Մաքսիմ Մանուկյանը վերադարձան Հայաստան:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ըմբիշներին օդանավակայանում դիմավորելու էին եկել ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, մարզաշխարհի մի շարք ներկայացուցիչներ: «Մեր աշխատանքով ենք հասել այս հաղթանակներին: Հենց նրանց շնորհիվ է, որ ցանկացած հայ հպարտանում է: Բոլոր պայմանները կան նրանց համար, որ մարզվեն և չեմպիոններ դառնան, բայց դեռ էլի բաներ ունենք անելու»,-լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը:

Մաքսիմ Մանուկյան

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում, որն անցկացվում էր Ռուսաստանի Կասպիյսկ քաղաքում, Հայաստանը ներկայացնում էին 7 մարզիկ: Օլիմպիական խաղերի, Եվրոպայի և աշխարհի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը 4-րդ անգամ դարձավ Հին աշխարհի չեմպիոն: Աշխարհի չեմպիոն Մաքսիմ Մանուկյանն առաջին անգամ նվաճեց Եվրոպայի չեմպիոնի կոչումը, իսկ Կարեն Ասլանյանն, առաջին անգամ մասնակցելով մեծահասակների Եվրոպայի առաջնությանը, դարձավ բրոնզե մեդալակիր:

Արթուր Ալեքսանյան,Մաքսիմ Մանուկյան





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: