Քլոե Քարդաշյանի հարազատները դեռևս կատաղած են Տրիստան Թոմփսոնի դավաճանության պատճառով
Իսկ դա այժմ ծայրաստիճան կարևոր է Քլոեի համար հատկապես այն տեղեկության տարածումից հետո, որ սիրելին` Տրիստան Թոմփսոնը, դավաճանել էր նրան հղիության ընթացքում: Այդ տեղեկությունն իսկական ցնցում էր դարձել Քլոեի համար և վաղաժամ ծննդաբերության հանգեցրել: Ու թեև Քլոեին հաջողվել էր առողջ դուստր լույս աշխարհ բերել, նա չի կարողացել մոռանալ և համակերպվել երեխայի հոր դավաճանության փաստի հետ:
Քլոեին մոտ կանգնած աղբյուրները հայտնել են, որ հեռուստաաստղի ընտանիքի անդամները ևս դեռևս չեն ներել Տրիստանին դավաճանության համար և խիստ զայրացած են նրա վրա:
«Քլոեի քույրերը և նրանց մայրը` Քրիսը, դեռևս խիստ զայրացած են, ու թեև կրքերը որոշ չափով հանդարտվել են, նրանք նման վերաբերմունք Տրիստանից չէին սպասում», - ասել է աղբյուրը:
Աղբյուրի խոսքով` հենց Քլոեն իրեն ամբողջովին նվիրել է դստեր` Թրուի, խնամքին և փորձում է մոռանալ նախկին սիրելիի դավաճանության մասին:
«Քլոեն փորձում է կենտրոնանալ դրական պահերի վրա: Նրան դուր է գալիս մայրիկ լինելը: Նա հիասքանչ դուստր է դաստիարակում և անում ամեն ինչ, որպեսզի դուստրը և անձամբ ինքը առողջ լինեն` ինչպես բարոյապես, այնպես էլ ֆիզիկապես», - եզրափակել է աղբյուրը: