ՀՀԿ-ականները Հայաստանի Հանրապետության վրա հարձակումներ էին հրահրում հակառակորդների կողմից. Ազատ Արշակյան
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս տեսակետը հայտնեց Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանը:
« Ոչ միայն իրենց իշխանության ժամանակ Հայաստանը չէին պաշտպանում վտանգներից, այլև երբ հասավ իրենց պաշտպանելու պահը, պարզվեց, որ ինքնապաշտպանական բնազդ չունեին: Նրանց ելույթները խակտառակություն էին, ճորտության լյուստրացիա: Հայաստանի Հանրապետության վրա հարձակումներ էին հրահրում հակառակորդների կողմից: Մեծ բարեբախտություն էր, որ նրանք չկարողացան դիմադրություն ցույց տալ: Այդ իմաստով մենք շահեցինք»:
Պարոն Արշակյանը գտնում է, որ շարժման շնորհիվ ժողովրդին հաջողվեց գտնել փտած պատը.
«ԵԱՏՄ-ի այս փլուզումը կարծում էի՝ սարերի ետևում է, բայց պարզվեց փլուզումը՝ պերեստրոյկան, իմպերիայի նոր ծրագիրը, փլվել է, և առաջին հաղթական հարվածն անցկացվեց ՀՀ-ում: Նիկոլ Փաշինյանին կարելի է համեմատել Քրիստափոր Կոլումբոսի հետ: Բոլորը կարծում էին, որ Ատլանտյան օվկիանոսից այն կողմ ոչինչ չկա, բայց պարզվեց Ամերիկան այնտեղ է: Մենք էլ կարծում էինք՝ հիմա հնարավոր չէ, բայց Նիկոլ Փաշինյանը մի խումբ ընկերների հետ գնաց ու հայտնաբերեց փտած պատը, և այն շուռ եկավ: Եվրասիական միությունը ռեսուրսներ չուներ այստեղ մարտի 1 կազմակերպելու, ջարդելու, հայ ժողովրդին նորից ետ մղելու դեպի անազատություն: ԵԱՏՄ-ն այժմ այն միությունը չէ ՀՀ-ի համար, որին արժե ջարդել»,- ասաց Ազատ Արշակյանը: