Քիմ Քարդաշյանը կրկնօրինակել է 45 տարվա վաղեմության Շերի կերպարը. Լուսանկարներ
Համադասարանցիների հետ հանդիպման համար Քիմը չափազանց գրավիչ և համարձակ կերպար էր ընտրել: Ռեփեր Քանյե Ուեսթի կինը մարմինն ընդգծող, խորը լանջաբացվածքով սև կարճ տոպ էր ընտրել, որը համադրել էր լայն տաբատով և մորթյա օձիքով երկար բաճկոնի հետ: Քիմը նախընտրել էր կերպարն ավարտել Yeezy ապրանքանիշի թափանցիկ բոկոտիկներով, բաց երանգի պայուսակով և վառ փիրուզագույն աքսեսուարներով:
Դիմահարդարման հարցում ռեալիթի շոուների աստղը նախապատվություն էր տվել աչքերն ընդգծելուն: Իսկ հագուստն, ինչպես ավելի ուշ պարզվել է, եղել է երգչուհի Շերի 1974թ. համերգի ընթացքում ներկայացած կերպարի կրկնօրինակը: Ամենայն հավանականությամբ, Շերի մեծ երկրպագուն լինելով` Քիմը որոշել է նման կերպ հարգանքի տուրք մատուցել երգչուհուն և իր համար հատուկ երգչու հագուստից պատվիրել: