Հայերեն   English   Русский  

Հայկական հեղափոխության արդյունքն ի վերջո լինելու է Արցախի ինքնորոշման դե յուրե միջազգային ճանաչումը. Նիկոլ Փաշինյան


  
դիտումներ: 705

Ազգային ժողովում ելույթ ունեցավ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը:

Նա իր խոսքը սկսեց՝ հիշեցնելով, որ այսօր Շուշիի ազատագրման օրն է.«Այսօր հայոց արժանապատվության միջնաբերդի 26-րդ տարեդարձն է: Նախևառաջ ուզում են շնորհավորել այդ դարակազմիկ հաղթանակի առիթով: Մեծ խորհրդանիշ կա այն բանում, որ Հայաստանում տեղի ուենցած ոչ բռնի, թավշյա հեղափոխության դե յուրե հաղթանակը պետք է արձանագրվի այսօր Շուշիի ազատագրման օրը: Հայաստանի քաղաքացին և հայ ժողովուրդն այսօր ոգևորած են այսօր նույնքան, որքան Շուշիի ազատագրման օրերին: հայաստանի քաղաքացին և հայ ժողովուրդն այսօր հաղթանակած են նույնքան, որքան Շուշիի ազատագրման օրերին: Հայաստանի քաղաքացին և հայ ժողովուրդն այսօր ավելի, քան երբևէ վստահություն ունեն դեպի ապագան և հավատում են սեփական ուժերին: Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունը զարմացրել և հիացրել է ամբողջ աշխարհին հայաստանի քաղաքացու և հայ ժողովրդի վարկանիշն այսօր աշախրհում առավել բարձր է, քան երբևէ: ՀՀ միջազգային հեղինակությունն այսօր առավել ծանրակշիռ է, քան երբևէ: Սա մի բացառիկ հնարավորություն է, որը մենք պետք է ծառայաեցնենք մեր ժողովրդի, Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության շահերին, անշրջելի և անառկելի դարձնեն Շուշիի ազատագրման և, ընդհանրապես, 90-ականներին մեր ժողովրդի մղած ազատագրական պայքարի արդյունքը»:

Նիկոլ Փաշինյանն իր սիրո և զորակցության ուղերձը հղեց Արցախի Հանրապետությանը և նրա հերոսական ժողովրդին.«Սիրելի արցախցիներ, համոզված եղեք, որ Հայաստանում ետղի ուենցած սիրո և համերաշխության հեղափոխությունը ոչ միայն որևէ վտանգ չի պարունակում, այլև նորանոր հնարավորություններ է բացում Արցախի ժողովրդի և Արցախի պետականության համար: Սա համազգային և համաժողովրդական զարթոնքի բացառիկ ժամ է: Ինչպես 1988 թվականի համազգային շարժումը հանգեցրեց Արցախի դե ֆակտո ինքնորոշմանը, հայկական հեղափոխության արդյունքն ի վերջո լինելու է Արցախի ինքնորոշման դե յուրե միջազգային ճանաչումը: Այսօր առավել քան երբևէ մենք մոտ ենք այդ նպատակի իրագործմանը, որովհետև մեր համախմբումը և լավատեսությունը հիրավի զորավոր ուժ է, իսկ Հայաստանի քաղաքացին և հայ ժողովուրդը համախմբած է լավատես և հզոր Հայաստանում, Սփյուռքում և Արցախում»,- ասաց Փաշինյանը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: