Ազգային ժողովը 6 նոր պատգամավոր ունի. ԿԸՀ-ն բաշխեց մանդատները
«ՀՀ ազգային ժողովի նախագահից ստացվել է գրություն և արձանագրություն ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի լիազորությունները դադարած համարելու մասին, որը պայմանավորված է նրա՝ վարչապետի պաշտոնը ստանձնելով: Նիկոլ Փաշինյանի մանդատը կհասնի «Ելք» դաշինքի ցուցակի առավելագույն ձայներ ստացած հաջորդ թեկնածու Ալեն Ռոբերտի Սիմոնյանին»,-ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:
Բացի այդ, ԿԸՀ որոշմամբ, ԱԺ «ելք» խմբակցության մանդանտները բաժին են հասել Հովիկ Աղազարյանին (թիվ 1 ընտրական տարածք) Հրաչյա Հակոբյանին (թիվ 3 ընտրական տարածք), Ալեն Սիմոնյանին (թիվ 4 ընտրական տարածք):
«Ելք» խմբակցության պատգամավոր եւ Արդարադատության նախարար նշանակված Արտակ Զեյնալյանի մանդատը բաժին է հասել Հայկ Կոնջորյանին:
Դադարեցվել են նաև ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գրիգոր Ավալյանի պատգամավորական լիազորությունները, հիմք ընդունելով պատգամավորի հրաժարականի մասին դիմումը, որի վերաբերյալ արձանագրությունը ԿԸՀ-ին էր ուղարկել ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը: Նրա փոխարեն մանդատ է ստացել նույն թիվ 13 ընտրական տարածքում ՀՀԿ ցուցակում առավելագույն ձայներ ստացած հաջորդ թեկնածու Հակոբ Հակոբյանին (Կիլիկիայի Հակոբ):
Իսկ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանի փոխարեն, ով վայր է դրել մանդատը, պատգամամոր է դարձել ՀՅԴ ցուցակում հաջորդ թեկնածուն՝ Ռուզան Առաքելյանը: