Հայերեն   English   Русский  

Իրական պատրիոտը Հայաստան կվերադառնա անկախ ամեն հանգամանքից.Հայկ Նազարյան


  
դիտումներ: 1104

Սփյուռքում ապրող հայը չպետք է սպասի, թե երբ է իր սիրած իշխանությունը ղեկավարելու երկիրը, նախքան Հայրենիք վերադառնալու որոշում կայացնելը:

Սփյուռքահայերի խնդիրը այն է, որ ուզում են Հայաստան գան և բիզնես սկսեն ու միանգամից հարստանան առանց պայքարի: Այդպիսի բան անհնարին է, նույնիսկ ԱՄՆ-ում: Քսան տարուց ավել դրսում ապրել են ու չեն էլ մտածել մի փոքր քայլ կատարել այդ ուղղությամբ. քաղաքացի դառնալով և փոքր բնակարան կամ տուն գնելով: Ցանկանում են ամեն ինչ արագ ու հեշտ ստացվի և եթե այդպես չլինի, ապա շուտ հիասթափվում են: Չեն գիտակցում, որ ամեն մեծ բան սկսում է փոքր քայլերից: Իրական պատրիոտը Հայաստան կվերադառնա անկախ ամեն հանգամանքից, քանի որ ունենք անկախ պետականություն, և եթե մենք նվիրվածությամբ չկառուցենք մեր երկիրը, ապա ոչ ոք մեր համար դա չի անի: Ինչպես Նժդեհն ասում էր. Հայրենիքը պետք է սիրել անկախ այնտեղ տիրող քաղաքական ռեժիմից և ձեր քաղաքական համոզմունքներից:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: