Հայերեն   English   Русский  

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի շնորհավորական ուղերձը Խորեն Հովհաննիսյանի ծննդյան 60-ամյակի առթիվ


  
դիտումներ: 1091

«Հարգելի պարոն Հովհաննիսյան,

Շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա առթիվ:

Մեծ է Ձեր ավանդը հայրենական ֆուտբոլի զարգացման, հայկական մարզաշխարհը

միջազգային ասպարեզում լավագույնս ներկայացնելու եւ սպորտի հանրայնացման

գործում:

Դուք Ձեր արհեստավարժ խաղով, գրոհների հմուտ կազմակերպմամբ եւ գեղեցիկ

գոլերով բազմաթիվ բերկրալի պահեր եք պարգեւել հայ ֆուտբոլասերներին՝ հայկական

ֆուտբոլի անունը բարձր պահելով միջազգային ասպարեզում: Սպորտային հանրությունը

մինչ օրս հիշում է Ձեր տպավորիչ խաղը Հայաստանի առաջատար թիմի` Երեւանի

«Արարատի» կազմում՝ աշխարհի առաջնության եզրափակիչ փուլում, օլիմպիական

խաղերում:

Գնահատելի է նաեւ Ձեր մարզչական գործունեությունն ինչպես Հայաստանի ազգային

հավաքականում, այնպես էլ տարբեր ակումբային թիմերում, որտեղ այսօր էլ Ձեր

փորձն ու վարպետությունն եք փոխանցում երիտասարդ սերնդին:

Եվս մեկ անգամ շնորհավորելով ծննդյան օրվա առթիվ` մաղթում եմ Ձեզ

հաջողություններ մասնագիտական գործունեության մեջ եւ ամենայն բարիք»:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: