Արթուր Գևորգյանը դուրս է գալիս Հանրապետական կուսակցությունից և ՀՀԿ խմբակցությունից
Այդ մասին նա գրառում է կատարել ֆեյսբուքում.
«Սիրելի հայրենակիցներ, դիմում եմ Ձեզ, դիմում եմ նրանց, ովքեր ինձ ձայն տալով գործուղել են Ազգային Ժողով:
Վերջին շրջանում հայ ժողովուրդը՝ ինչպես Հայաստանում ապրող, այնպես էլ սփյուռքում հոգով ու սրտով ապրում է Հայաստանով, հետևում է երկրում տեղի ունեցող զարգացումներին, ուրախանում է, ոգեշնչվում է ցանկացած լավ լուրով, անհանգստանում է ենթադրվող մարտահրավերներից: Այսօր մեր ձայնը լսելի է, իսկ մեր կարծիքը կարևոր:
Ժամանակն է օգտվել պատմական հնարավորությունից: Հարկավոր է արագ ինքնակազմակերպվել ներսում, արտաքին քաղաքական հարաբերություններում ձեռք բերել անկախության աննախադեպ կարգավիճակ և արդյունքում դուրս գալ շահեկան դիրքերով: Կկարողանանք ՝ կմնանք պատմության մեջ բոլորս, բոլորս միասին, առանց բացառության: Առաջին քայլը արված է... Հիմա ժամանակն է զբաղվել ներքին հարցերով, հնարավորինս արագ, առանց ժամանակ կորցնելու, առանց ներքաղաքական խաղերի, երբեք չառաջնորդվել նեղ թիմային շահերով:
Նախկինում առիթ ունեցել եմ ասելու և հիմա էլ կրկնում եմ: Թիմային պայքարում բարոյական չեմ համարում քննադատության դետալային բարձրաձայնումը, դա ևս քաղաքական մշակույթի կանոններից է, բայց եւ այսօր չեմ տեսնում առողջացմանն ուղղված ոչ մի էական գործողություն: Չեմ ուզում տեսնել պայքար մեծամասնություն կազմող քաղաքական ուժի եւ ժողովրդական շարժման միջև: Այն անտեղի է. ծայրաստիճան վտանգավոր:
Տեղեկացնում եմ Ձեզ, որ դիմումիս համաձայն դուրս եմ գալիս Հայաստանի Հանրապետական Կուսակցությունից: Միաժամանակ մեկ այլ դիմումով դուրս եմ գալիս ԱԺ Հանրապետական խմբակցությունից:
Իմ այս քայլը հետապնդում է մի քանի հիմնական նպատակ.
Եվ քանի որ պատգամավոր եմ ընտրվել ռեյտինգային կարգով, այս քայլը կատարելիս թիկունքումս զգում եմ բազմահազարանոց ընտրողների աջակցությունը:
ԴԱՏԱՊԱՐՏԵԼԻ Է ՊԱՅՄԱՆԱԿԱՆ ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ: ՀԱՅՐԵՆԻՔԸ ՊԻՏԻ ՍԻՐԵԼ ԱՆԿԱԽ ԻՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՌԵԺԻՄԻՑ, ԻՆՉՊԵՍ ԵՎ ԱՆԿԱԽ ՄԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՄՈԶՄՈՒՆՔՆԵՐԻՑ: (Գ.ՆԺԴԵՀ)
Թիվ 2 Ընտրատարածքից ռեյտինգային կարգով ընտրված պատգամավոր՝ ԱՐԹՈՒՐ ՍԱՄՎԵԼԻ ԳԵՎՈՐԳՅԱՆ»