Հայերեն   English   Русский  

Սիրիան ճանաչել է Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը


  
դիտումներ: 932

Սիրիան պաշտոնապես ճանաչել է Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը: Այդ մասին հայտնել է Սիրիայի ԱԳՆ-ն: Գրում է Gazeta.ru-ն:

Սիրիական գերատեսչության տարածած հաղորդագրության համաձայն` հանրապետությունների միջև նաև դիվանագիտական հարաբերություններ են հաստատվել:

Հարավային Օսիայի արտաքին գործերի նախարարությունը նաև կոմյունիկե է հրապարակել, որում նշվել է, որ հանրապետությունները «դեսպանատան մակարդակով հայտարարել են երկու երկրների փոխադարձ ճանաչման և դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին»:

Աբխազիայի նախագահ Ռաուլ Խաջիմբան ընդգծել է, որ միջոցառմանը նախորդել է Ռուսաստանի մասնակցությամբ տարբեր աբխազական գերատեսչությունների մեծ աշխատանքը:

Նրա խոսքերով` նախօրեին Ռուսաստանում տեղի է ունեցել Աբխազիայի, Սիրիայի և Հարավային Օսիայի դեսպանների եռակողմ հանդիպումը, որի ընթացքում կողմերը փոխանակվել են համապատասխան նոտաներով:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: