Հայերեն   English   Русский  

Մեքսիկան հրաժարվել է ԱՄՆ-ի հետ սահմանին պատի համար վճարել


  
դիտումներ: 403

Մեքսիկայի նախագահ Էնրիկե Պենյա Նիետոն թվիթերում գրառում է կատարել և հայտարարել, որ իր երկիրը երբեք չի վճարի Միացյալ Նահանգների հետ սահմանին պատի համար: Գրում է Gazeta.ru-ն:

«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, Մեքսիկան երբեք չի վճարի պատի համար: Հարգանքով, Մեքսիկա (մենք բոլորս) », - գրել է Նիետոն:

Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ պատրաստվում է ցանկացած ճանապարհով հասնել Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցմանը:

Նրա խոսքերով` եթե երկիրը սահմաններ չունի, ապա դա պետություն չէ:

Հիշեցնենք, որ Թրամփը բազմիցս հայտարարել է Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցման անհրաժեշտության մասին: Նրա կարծիքով` դա անհրաժեշտ է ԱՄՆ սահմաններն ամրապնդելու և երկրում ապօրինի ներգաղթյալների թիվը նվազեցնելու համար:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: